← ANOAIԿանոնակարգ · 2027
100%PDF
FASTIOAI

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ IOAI
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼԻ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Ընդհանուր նկարագրություն

Փաստաթղթի կոդԱԲ/01-05
Հաստատվել է14.04.2024
ՄշակողԿրթական ծրագրերի թիմ
ՏարածումըIOAI Ազգային փուլի մասնակիցներ
ԳաղտնիությունԸնդհանուր կիրառության

Փաստաթղթի փոփոխությունները

ԱմսաթիվՓաստաթղթի տարբերակԿատարված փոփոխություն
04.20.2026V.02Ավելացվել է Բաժին 6 և 7-ը։
05.05.2026V.03Ինքնուրույն փուլի տևողությունը կրճատվել է (20-ից 15)։ Ազգային եզրափակիչ փուլի բողոքարկման տևողությունը կրճատվել է (7-ից 3)։
05.28.2026V.043.1 Փուլեր և Ժամանակացույց, ինքնագնահատման փուլում «3 խնդիր» ձևակերպումը փոխարինվել է 3-ական խնդիրներ։ Վերջին մասում ավելացել է նոր պարբերություն։ Այս բաժնի ամսաթիվը փոփոխվել է։
 
 
 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ա. Կարգի նպատակը

Կարգի նպատակն է սահմանել International Olympiad in Artificial Intelligence (IOAI) 2027 օլիմպիադայի Հայաստանի Հանրապետության ազգային փուլի կազմակերպման, իրականացման և գնահատման հիմնական սկզբունքներն ու կանոնները։ FAST հիմնադրամը հանդիսանում է IOAI-ի կողմից ակրեդիտացված միակ կազմակերպությունը, որը Հայաստանի Հանրապետությունում ունի ազգային փուլի կազմակերպման և իրականացման իրավունք։

Բ. Կարգի տարածումը

Կարգը բաց փաստաթուղթ է և հասանելի է ազգային փուլին մասնակցող բոլոր ուսումնական հաստատությունների ղեկավարներին, ուսուցիչներին, թիմերի ղեկավարներին, ծնողներին և սովորողներին։

Գ. Պատասխանատվության շրջանակը

Կարգը հաստատվում է FAST հիմնադրամի կողմից ձևավորված՝ ազգային փուլի համար հատուկ ստեղծված ակադեմիական հանձնաժողովի կողմից։ Կարգի ներդրման, կազմակերպման և իրականացման համար պատասխանատու են՝

  • Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ)՝ ազգային փուլի, վերջնական արդյունքների ամփոփման, ընթացիկ գնահատման և Հիմնադրամի կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքների համար։
  • Ակադեմիական հանձնաժողովը, կանոնակարգի սահմանման, խնդիրների ձևավորման և վերջնական արդյունքների ամփոփման համար։
  • սովորողներն՝ ընթացիկ պատրաստման և մասնակցության գործընթացների համար,

Դ. Կարգի վերանայումը

Փաստաթուղթը կարող է վերանայվել անհրաժեշտության դեպքում։ Յուրաքանչյուր փոփոխության կամ լրացման մասին մասնակից դպրոցները և թիմերը կստանան նախապես ծանուցում։ Կարգի վերանայումը նույնպես իրականացվում է FAST հիմնադրամի կողմից ձևավորված ազգային փուլի ակադեմիական հանձնաժողովի կողմից։ Կանոնները կարող են թարմացվել մինչև օլիմպիադայի ազգային եզրափակչի անցկացումը՝ բացթողումները շտկելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ներառելու նպատակով, սակայն կառուցվածքային էական փոփոխություններ չեն իրականացվի։

2. ՆԱԽԱԲԱՆ

International Olympiad in Artificial Intelligence (IOAI)-ը արհեստական բանականության միջազգային դպրոցական օլիմպիադա է, որը մեկնարկել է 2024 թվականին՝ նպատակ ունենալով խթանել արհեստական բանականության ոլորտում ուսանողների գիտելիքներն ու գործնական կարողությունները, համադրել ալգորիթմիկ մտածողությունը, մեքենայական ուսուցումը և թիմային խնդիրների լուծումը։ Առաջին IOAI-ն անցկացվել է 2024 թվականին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում՝ շուրջ 200 մասնակիցների մասնակցությամբ ավելի քան 30 երկրից, իսկ երկրորդ օլիմպիադան կազմակերպվել է 2025 թվականին Չինաստանի Պեկին քաղաքում՝ արդեն ընդլայնված ձևաչափով և մոտ 300 մասնակիցներով ավելի քան 60 երկրից։Երրորդ IOAI-ն անցկացվել է 2026 թվականի օգոստոսի 2–8-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ համախմբելով պատվիրակություններ 108 երկրներից։ Այս շարունակական աճը վկայում է IOAI-ի արագ զարգացման և միջազգային ընդգրկման ընդլայնման մասին։ Հայաստանի Հանրապետությունում IOAI ազգային փուլի կազմակերպման բացառիկ իրավասություն ունի FAST հիմնադրամը՝ որպես IOAI-ի կողմից ակրեդիտացված միակ կազմակերպություն, որը նաև ապահովում է Հայաստանի մասնակցությունը միջազգային փուլերին։

2025 թվականին Հայաստանի Հանրապետությունը IOAI միջազգային օլիմպիադայում ներկայացել է «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցներից ձևավորված մեկ թիմով՝ բաղկացած 4 աշակերտից, 1 թիմի ղեկավարից և 2 դիտորդներից։ Թիմի անդամները ընտրվել են FAST հիմնադրամի կողմից կազմակերպված ազգային ընտրական գործընթացի արդյունքում՝ ներգրավելով շուրջ 400 մասնակցի։ Թիմը հաջողությամբ մասնակցել է IOAI 2025 միջազգային փուլին և նվաճել բրոնզե մեդալ՝ ապահովելով Հայաստանի առաջին արդյունքներից մեկը այս օլիմպիադայի պատմության մեջ։

Այս տարի Հայաստանի ազգային փուլը կազմակերպվում է FAST հիմնադրամի կողմից։ IOAI 2027 միջազգային օլիմպիադան տեղի է ունենալու Սինգապուրում, հուլիսի 4-ից 10-ը։

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

2.1 Վարքականոն

Մասնակիցները պարտավորվում են մրցել ազնիվ, պատասխանատու և էթիկապես՝ պահպանելով արդար խաղի ոգին, համագործակցելով AI-ի հետ պատասխանատու կերպով և հարգելով օլիմպիադան, թիմերը և կազմակերպիչները։

Հարգանք և ազնվություն

Բոլոր մասնակիցները պարտավոր են ցուցաբերել փոխադարձ հարգանք և պահպանել ազնվության սկզբունքները՝ բացառելով խաբեությունը, մանիպուլյացիան և ցանկացած ձևի անարդար մրցակցություն։

Անվտանգություն, գաղտնիություն և բարեկեցություն

Օլիմպիադան պետք է անցկացվի անվտանգ միջավայրում՝ ապահովելով մասնակիցների բարեկեցությունը։ Օլիմպիադայի խնդիրներն ու լուծումները համարվում են գաղտնի և չեն կարող տարածվել կամ արտահոսել։

Պրոֆեսիոնալիզմ և կանոնների պահպանում

Հարկավոր է դրսևորել կիրթ, պատասխանատու և պրոֆեսիոնալ վարքագիծ՝ հարգելով կազմակերպիչներին, մյուս մասնակիցներին և օլիմպիադայի բոլոր կանոնները, ներառյալ կառուցվածքը և ժամկետները։

Հաղորդում և կիրարկում

Ցանկացած խախտում ենթակա է պարտադիր հաղորդման՝ ապահովելով թափանցիկություն և արդարություն։ Կանոնների խախտումը կարող է հանգեցնել որակազրկման կամ հետագա մասնակցության արգելքի։

2.2 Իրավասություն

Մասնակիցը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում սովորող աշակերտ (20 տարեկանից փոքր) և ներկայացնի այն ուսումնական հաստատությունը, որի անունից մասնակցում է։

3. ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Մասնակիցներն աշխատում են կազմակերպիչների կողմից տրամադրված հարթակներում և առկա օլիմպիադայի ընթացքում չեն կարող իրականացնել արտաքին հաղորդակցություն կամ շփում։ Օլիմպիադայի խնդիրները հիմնականում համապատասխանում են IOAI-ի կողմից 2026 թվականի համար սահմանված ուսումնական ծրագրին և կառուցված են միջազգային պահանջներին համապատասխան։ Ազգային փուլում մեդալներ չեն շնորհվում, և բոլոր մասնակիցներին տրվում են միայն մասնակցության սերտիֆիկատներ՝ արդյունքների և մասնակցության հաստատման հիման վրա։

3.1 Փուլեր և Ժամանակացույց

Ինքնագնահատման փուլՁևաչափԱմսաթիվ

Սա ամենալայն և առավել հասանելի մուտքային փուլն է, որի նպատակն է բացահայտել այն աշակերտներին, ովքեր և՛ մոտիվացված են, և՛ ունակ են անցնելու ավելի պաշտոնական և մրցութային միջավայր։

Էլեկտրոնային փոստի միջոցով տրվում է 3-ական խնդիրներ՝ առցանց ձևաչափով kaggle հարթակում ազգային փուլի օլիմպիադայից 15 օր առաջ։ Խնդիրները նախատեսված են միայն ուսումնական նպատակների համար, ուստի այս փուլի արդյունքները չեն ազդում վերջնական գնահատման վրա։

Առաջադրանք․

  • Python լեզվով ծրագրավորման խնդիրներ, թվով 3 խնդիր
  • մաթեմատիկական տրամաբանական խնդիրներ, թվով 3 խնդիր
  • մեքենայական ուսուցման ներածական խնդիրներ, թվով 3 խնդիր

Ինքնագնահատման փուլում մասնակիցների աշխատանքները չեն գնահատվելու, իսկ արդյունքները չեն հրապարակվելու։ Կայքում հրապարակվելու են միայն խնդիրների լուծումները։ Գրանցված այն մասնակիցները, ովքեր չեն մասնակցել ինքնագնահատման փուլին (հարթակում որևէ ակտիվություն չի արձանագրվել), հաջորդ որակավորման փուլին մասնակցելու համար պարտադիր պետք է նախապես տեղեկացնեն այդ մասին՝ registration.ioai-armenia.org հարթակի հաղորդագրությունների բաժնի միջոցով։

Առցանց
Kaggle
Փետրվար
1, 9:00 –
Փետրվար
5, 9:00
Որակավորման փուլՁևաչափԱմսաթիվ

Այս փուլը անցկացվում է առկա ձևաչափով՝ Kaggle-ի նման մրցութային միջավայրում։ Այստեղ արգելվում է համացանցի հասանելիությունը և խնդիրները լուծման համար թույլատրվում է օգտագործել միայն CPU ռեսուրսներ։

Փուլի տևողությունը կազմում է 3-4 ժամ։ Մասնակիցներին տրամադրվում է ընդհանուր 6 խնդիր՝ որից 3-ը մեքենայական ուսուցման (ML) ուղղվածությամբ են, իսկ 3-ը՝ ինֆորմատիկայի, մաթեմատիկայի կամ տրամաբանական խնդիրների։ Վերջնական պատասխանները ներկայացվում են CSV ֆայլերի կամ ճշգրիտ թվային պատասխանների ձևաչափով։

Եզրափակիչ փուլ անցնող մասնակիցների քանակը (advancement quota) սահմանվում է հանձնաժողովի կողմից՝ մինչև օլիմպիադայի մեկնարկը և հայտարարվում է նախապես։

Առաջադրանք․

  • թվով 3 մեքենայական ուսուցման խնդիրներ
  • թվով 3 Python լեզվով, մաթեմատիկայի և տրամաբանական խնդիրներ։

Յուրաքանչյուր մեքենայական ուսուցման խնդիր գնահատվելու է առավելագույնը 6 միավոր, իսկ Python ծրագրավորման / մաթեմատիկայի / տրամաբանության յուրաքանչյուր խնդիր՝ առավելագույնը 3 միավոր։ Գնահատումն իրականացվելու է CSV ելքային ֆայլերով և թաքնված թեստերով։ Խնդիրները կառուցվածքով մոտ են ալգորիթմական կամ LeetCode-ոճի առաջադրանքներին՝ պահանջելով ճշգրիտ ելքեր կամ հստակ թվային պատասխաններ։

Առկա /
Local
Փետրվար
15, 9:00 –
Փետրվար
19, 9:00

Մեքենայական ուսուցման խնդրի օրինակ

Խնդիր

Մասնակիցներին տրամադրվում են գրադիենտների լոգեր սահմանափակ ժամանակային քայլերի համար, ինչպես նաև կշիռների (weights) փոփոխությունները։ Հանձնարարվում է վերականգնել կիրառված gradient descent մեթոդը և learning rate-ը, ապա կանխատեսել հաջորդ 200 քայլերի կշիռների փոփոխությունները կամ կշիռները։

Հաստատման ձևաչափ

Մասնակիցները ներկայացնում են CSV ֆայլ, որը պարունակում է պահանջվող ապագա կանխատեսումները՝ թաքնված ժամանակային քայլերի համար։

Գնահատման սյունակաշար

ԲաղադրիչՆերքին կշիռԱմփոփ
Օպտիմիզատորի նույնականացում20 / 100Ամբողջական միավորը շնորհվում է ճիշտ optimizer family-ի նույնականացման դեպքում։
Learning rate-ի գնահատում10 / 100Learning rate-ի գնահատման միավորը նվազում է՝ կախված դրա հարաբերական սխալից։
Ապագա weight update-ների կանխատեսման որակ35 / 100Ապագա weight update-ների կանխատեսումը գնահատվում է RMSE-ի վրա հիմնված skill score-ով՝ համեմատած պարզ baseline-ի հետ։
Ապագա weight trajectory-ի կանխատեսման որակ35 / 100Ապագա weight trajectory-ի կանխատեսումը գնահատվում է RMSE-ի հիման վրա՝ համեմատելով constant-weight baseline-ի հետ։

Python լեզվի և մաթեմատիկայի խնդրի օրինակ

Խնդիր

Տրված է ֆունկցիայի կրկնվող կոմպոզիցիա քայլերի համար։ Օրինակ՝ sigmoid n = N։ x = 2։

σ(σ(…σ(x)…))

Հաստատում և գնահատում

Մասնակիցները ներկայացնում են մեկ թվային արժեքով պատասխան։ Պատասխանը համարվում է ճիշտ, եթե դրա և reference արժեքի տարբերությունը փոքր է նախապես սահմանված ε > 0 շեմից։

Ազգային եզրափակիչ փուլ (ընտրական IOAI-ի համար)ՁևաչափԱմսաթիվ

Այս փուլն անցկացվում է առկա ձևաչափով՝ Kaggle-ի նման մրցութային միջավայրում՝ առանց բաց համացանցի հասանելիության, GPU ռեսուրսների օգտագործմամբ։

Օլիմպիադան տևում է 2 հաջորդական օր՝ յուրաքանչյուր օրը 6 ժամ տևողությամբ։ Մասնակիցներին տրամադրվում է թվով 6 բարդության բարձր մակարդակի AI խնդիրներ՝ տարբեր բնագավառներից և թեմաներից։ Գնահատումը իրականացվում է ավտոմատ, ապա վերստուգվում մարդու կողմից։ Որոշ խնդիրների դեպքում կարող է սահմանափակվել նախավարժեցված մոդելների օգտագործումը (ViT, CLIP և այլ նմանատիպ գործիքներ), ինչպես նաև հնարավոր է նախապես՝ օլիմպիադայից 4–5 օր առաջ, տրամադրվի ներածական տվյալների հավաքածու։

Այս փուլում որոշվում են հաղթողները և ձևավորվում են ազգային թիմի թեկնածուները IOAI միջազգային փուլին մասնակցելու համար։

Առկա
Kaggle/
Bohrium
Մարտ 22-23

Առաջադրանքներ և թեմաներ

Խնդիր 1։ Ձայնի դասակարգում Kaggle ձևաչափով։

Խնդիր 2-3։ IOAI եզրափակչի խնդիրների նման։

Խնդիր 4-6։ Երեք հատ IOAI եզրափակչի խնդիրներ նման, որոնցից մեկը կարող է ներառել NLP ուղղվածություն՝ հստակ բացառելով ChatGPT / Web API օգտագործումը (հնարավոր է կազմակերպիչները տրամադրեն հատուկ սահմանափակ մոդել)։

Ազգային եզրափակիչ փուլի Ձայնի դասակարգման խնդրի նկարագրություն

Ուսուցման տվյալներ
10 դաս ունեցող պիտակավորված audio dataset՝ 50 պիտակավորված audio ֆայլերով։

Գնահատում
Հանրային թեստային տվյալներ՝ 80 չպիտակավորված նմուշներով, որոնք տեսանելի են մասնակիցներին, ինչպես նաև 100 նմուշից բաղկացած գաղտնի (private) թեստային հավաքածու։

Ձևաչափ
Kaggle մրցութային ձևաչափով CSV ֆայլ։

Օլիմպիադայի տրամաբանությունը
Մասնակիցները կարող են օլիմպիադայի ընթացքում գնահատել իրենց լուծումները հանրային թեստային բաժնի վրա։ Վերջնական դասակարգումը իրականացվում է private test հավաքածուի հիման վրա, և submission deadline-ից հետո մասնակիցները այլևս չեն կարող փոփոխել իրենց լուծումները։

4․ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԸՆԹԱՑՔ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Մասնակիցները կարող են տեսնել միայն իրենց անհատական արդյունքները, մինչդեռ մյուսների ամբողջական վարկանիշը հասանելի չէ, և ցուցադրվում են միայն Min_Score և Max_Submission ցուցանիշները։

Օլիմպիադայի ընթացքում թույլատրված են միայն գրիչ, թուղթ, ջուր և փոքր սնունդ, որը տրամադրվում կազմակերպչի կողմից։ Արգելված են հեռախոսները, համակարգիչները, Bluetooth սարքերը և ցանկացած տեսակի տվյալների պահման սարքավորումներ և խելացի համակարգեր (ակնոցներ, ժամացույցներ և այլն)։

Մասնակիցները պարտավոր են նստած լինել օլիմպիադայի մեկնարկից առնվազն 5 րոպե առաջ և չեն կարող դիպչել համակարգին մինչև ազդանշանը։ Պարզաբանման հարցերը կարող են ուղղվել կազմակերպիչներին, սակայն պատասխանները սահմանափակվում են միայն Այո/Ոչ (ոչ-բովանդակային հարցերի համար միայն), իսկ տեխնիկական խնդիրների դեպքում դրանք բարձրացնում են համապատասխան ձեռքի ազդանշանով։

Կազմակերպիչները չեն պարզաբանում կամ բացատրում խնդիրի նկարագրությունը, միայն կարող են աջակցել տեխնիկական կամ ծրագրային խնդիրներ առաջանալու դեպքում։

Օլիմպիադայի ավարտին տրվում են 15, 5 և 1 րոպե նախազգուշացումներ, և մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը։ Խստիվ արգելվում են արտագրությունը, արտաքին օգնությունը, test data-ի հասանելիություն և ցանկացած տեսակի հաղորդակցություն, որի խախտումը հանգեցնում է որակազրկման։ Բողոքարկումը կարող է ներկայացվել միայն ուսուցչի կամ խնամակալի կողմից, իսկ վերջնական որոշումը կայացնում է ազգային օլիմպիադայի ակադեմիական հանձնաժողովը։

5․ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ

Օլիմպիադայի որակավորման փուլից հետո արդյունքների հրապարակումից սկսած բացվում է բողոքարկման փուլ՝ առավելագույնը 3 օր տևողությամբ։

Այս ընթացքում մասնակիցները (կամ թիմերի դեպքում՝ թիմի ղեկավարը) կարող են ներկայացնել գրավոր բողոք (նախապես կտրամադրվի բողոքարկման ձևաթուղթը)՝ իրենց գնահատականի կամ արդյունքների վերաբերյալ։ Բողոքարկումներն ընդունվում են միայն վերոնշյալ սահմանված ձևաչափով և պետք է պարունակեն հստակ հիմնավորում։ Չեն ընդունվում ընդհանուր կամ չհիմնավորված բողոքներ։ Բողոքարկման ընթացքում վերանայվում են միայն գնահատման ճշգրտության և տեխնիկական համապատասխանության հարցերը, և չեն քննարկվում խնդրի բարդության վերաբերյալ դիտարկումները։

Բոլոր բողոքարկումներն ուսումնասիրվում են օլիմպիադայի ակադեմիական հանձնաժողովի կողմից, որի որոշումը համարվում է վերջնական և ենթակա չէ հետագա վերանայման։ Բողոքարկման ավարտից հետո հրապարակվում են վերջնական արդյունքները։

6․ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Բոլոր արդյունքները, կանոնակարգերը և հետագայում նաև խնդիրները հրապարակվում են Հայաստանի ազգային IOAI-ի պաշտոնական կայքէջում։ Վերջնական միավորները ամփոփվում են ազգային եզրափակչի անցկացումից 5 աշխատանքային օրվա ընթացքում և հրապարակվում են նույն հարթակում։ Ազգային փուլի շրջանակում մեդալներ չեն շնորհվում․ լավագույն արդյունքներ ցուցաբերած մինչև 8 մասնակիցները անցնում են խիտ վերապատրաստման ծրագրի, որին հաջորդում է օլիմպիադայի սիմուլացիոն փուլը։ Վերջնական փուլում ձևավորվում են երկու թիմեր, որոնք իրենց թիմերի ղեկավարների հետ մեկնում են Ղազախստան մասնակցելու IOAI միջազգային օլիմպիադային։

6.1 Աշխատանքների հանրայնացում

Բոլոր աշխատանքները կհրապարակվեն ամպային տիրույթում (GitHub)՝ ապահովելով թափանցիկություն և ուսումնական փորձի փոխանակման հնարավորություն, որպեսզի մասնակիցները կարողանան ուսումնասիրել միմյանց լուծումները և սովորել դրանցից։

6.2 Ազգային օլիմպիադայի պաշտոնական էջեր և առցանց տիրույթներ

7․ ԱՐՏԱՔԻՆ ՀՂՈՒՄՆԵՐ

  1. International Olympiad in Artificial Intelligence (IOAI) 2025 tasks repository: https://github.com/IOAI-official
  2. IOAI contest rules (2025): ioai-official.org/china-2025/2025-contest-rules
  3. IOAI 2026 syllabus page: the official syllabus PDFs hosted by IOAI.
  4. IOAI educational resources page: ioai-official.org/resources
  5. Polish AI Olympiad training materials: github.com/OlimpiadaAI/szkolenia
  6. Polish AI Olympiad public tasks repository: github.com/OlimpiadaAI/III-OlimpiadaAI
  7. Ivan Oseledets GitHub: https://github.com/oseledets/dl2023, https://github.com/oseledets/dl2024
  8. Центральный университет: OpenSource: https://github.com/open-cu/awesome-ioai-tasks
  9. IOAI Romania: https://www.olimpiada-ai.ro/en/resurse, Github
  10. USA AI Olympiad (USAAIO): https://www.usaaio.org/past-problems
  11. African Olympiad in Artificial Intelligence (AOAI): https://www.africa-oai.org/2026-tunisia
  12. Northern Eurasia Olympiad in Artificial Intelligence (NEOAI): Github 2025, NEOAI Website
  13. IOAI Canada: https://www.ioai-canada.org/resources
  14. European Olympiad in Artificial Intelligence: https://euroai-official.org
  15. Japan Olympiad in AI (JOAI)։ https://ioai-japan.org/preparation