15 հոկտեմբերի – 15 նոյեմբերի, 2026
01Հայտերի ընդունում
Առաջին քայլը մասնակցության հայտի լրացումն է։ Գրանցվի՛ր սահմանված ժամկետում և պատրաստվի՛ր ազգային ընտրության փուլերին։
Հայաստանի արհեստական բանականության ազգային օլիմպիադայի (ANOAI) 2027 թվականի ազգային փուլի հայտագրումը բացվում է հոկտեմբերի 15-ից։ Դպրոցականներն արդեն կարող են գրանցվել և մասնակցել օլիմպիադային։
FAST հիմնադրամը հանդիսանում է Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայի (IOAI)՝ Հայաստանում պաշտոնապես հավատարմագրված ներկայացուցիչը և կազմակերպում է Հայաստանի ազգային թիմի ընտրությունը։ Ազգային փուլի եզրափակչում ընտրված մասնակիցներից կձևավորվի մեկ թիմ (բաղկացած թվով 4 մասնակիցներից) և կմասնակցի 2027 թվականի հուլիսի 4–10-ը Սինգապուրում կայանալիք միջազգային օլիմպիադային։
ANOAI 2027-ը կմիավորի արհեստական բանականությամբ, մաթեմատիկայով և ծրագրավորմամբ հետաքրքրվող պատանիներին՝ հնարավորություն տալով ստուգելու իրենց գիտելիքները, զարգացնելու հմտությունները և մրցելու Հայաստանի ազգային թիմի կազմում ընդգրկվելու համար։
ՄԵԿՆԱՐԿ
15 հոկտեմբերի, 2026
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15 նոյեմբերի, 2026
Մասնակցության հայտերն ընդունվում են առցանց։
Քո ճանապարհը դեպի IOAI 2027։
15 հոկտեմբերի – 15 նոյեմբերի, 2026
Առաջին քայլը մասնակցության հայտի լրացումն է։ Գրանցվի՛ր սահմանված ժամկետում և պատրաստվի՛ր ազգային ընտրության փուլերին։
12–15 դեկտեմբերի, 2026
Առցանց ձևաչափ
Կանցկացվի նշված ժամանակահատվածում։
Մասնակիցները հնարավորություն կունենան գնահատելու իրենց գիտելիքները և ծանոթանալու օլիմպիադայի առաջադրանքների բնույթին։
Անկախ ինքնագնահատման փուլի արդյունքներից՝ բոլոր մասնակիցները կարող են մասնակցել որակավորման փուլին։
15–18 հունվարի, 2027
Առկա ձևաչափ | Երևան/Մարզեր
Կանցկացվի նշված ժամանակահատվածում։
Մասնակիցները կփորձարկեն իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները մրցութային առաջադրանքների միջոցով։
Արդյունքների հիման վրա կորոշվեն ազգային փուլ անցնող մասնակիցները։
CPU-ով իրականացվող առաջադրանքներ։
13 և 14 փետրվարի, 2027
Առկա ձևաչափ | Երևան/Մարզեր
IOAI 2027-ին յուրաքանչյուր երկիր ներկայանում է մեկ ազգային թիմով՝ առավելագույնը 4 հոգի։
Ազգային փուլի արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի չորս մասնակցից կազմված ազգային թիմը։
Ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան Հայաստանը ներկայացնելու Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում։
GPU֊ի կիրառմամբ առաջադրանքների կատարում։
4–10 հուլիսի, 2027
Միջազգային օլիմպիադա | Սինգապուր
Հայաստանի ազգային թիմը կմասնակցի Արհեստական բանականության միջազգային օլիմպիադային՝ մրցելով տարբեր երկրների լավագույն պատանի մասնակիցների հետ։






















Օլիմպիադային կարող են մասնակցել Հայաստանում սովորող կամ դպրոցն ավարտած, սակայն ԲՈՒՀ չընդունված մինչև 20 տարեկան երիտասարդները։
Մասնակցության մանրամասն պայմաններին և մրցույթի անցկացման կարգին կարող եք ծանոթանալ կայքի «Կանոնակարգ» բաժնում, իսկ նախապատրաստվելու համար անհրաժեշտ նյութերին՝ «Ուսումնական նյութեր» բաժնում։
Կարող ես լրացնել մասնակցության առցանց հայտը՝ սեղմելով ստորև տեղադրված «Դիմել» կոճակը։
ANOAI 2027-ը հնարավորություն է բացահայտելու սեփական ներուժը արհեստական բանականության ոլորտում, ձեռք բերելու արժեքավոր փորձ և պայքարելու Հայաստանի ազգային թիմի կազմում միջազգային օլիմպիադային մասնակցելու համար։
Բաց մի՛ թող միջազգային հարթակում Հայաստանը ներկայացնելու քո հնարավորությունը։
@ FAST Foundation for Armenian Science and Technology
IOAI Armenia